Հուլիսին Վրաստան այցելությունների թվով Հայաստանի քաղաքացիները չորրորդ տեղում են

Վրաստան հուլիսին այցելել է ավելի քան մեկ միլիոն միջազգային այցելու: Այդ ցուցանիշը 10,5 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածի տվյալները: Այդ մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Գեորգի Չոգովաձեին: Վրաստանում մեկ օր և ավել անցկացրած այցելուների թիվը հունիսին կազմել է մոտ 565 հազար մարդ, ինչը 15 տոկոսով ավելին է 2017 թվականի ցուցանիշներից: Ամենաշատը Վրաստան ժամանել են Ռուսաստանից, այցելուների թիվն աճել է 13,8 տոկոսով: Այնուհետև այցելուների թվով հետևում է Ադրբեջանը, որը գրանցել է 9,8 տոկոսի աճ, Թուրքիան՝ 20,5 տոկոսի աճով և Հայաստանը, որը գրանցել է 4,2 տոկոսի անկում: Այցելության թվի հատուկ աճ է գրանցվել Չինաստանից (115%), Կորեայից (83 %), Բելառուսից (55%) և ԱՄՆ-ից (54%):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.