Բաժին : Մամուլի տեսություն
«Ժողովուրդ». ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել. գործը դատարան է հասել
«ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի աթոռի շուրջ կռիվ է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ԱԳՆ-ին իր թեկնածությունը դիտարկել ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում:
«Ժողովուրդ» օրաթերթին Ավետիսյանի պաշտպան էդգար Բադեմյանը պատմեց, որ նրան մերժել են անգամ առանց պատճառների մասին տեղյակ պահելու: Ուստի իրենք էլ դիմել են դատարան: Իսկ ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, թե հյուպատոսն իր պարտականությունները ստանձնում է նստավայր պետության կողմից թույլտվությունը՝ էկզեկվատուրան, ստանալու հիման վրա: «Նստավայր պետությունը պարտավոր չէ հաղորդել էկզեկվատուրայի տալը մերժելու դրդապատճառները»,- ասաց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: