«Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ վաստակել»․ Բագրատ Սրբազանը՝ իր մասին կեղծ լուրեր ու զրպարտանքներ տարածելու նպատակների մասին (Տեսանյութ)

«Այս ամենը, որ տեղի է ունենում, ինչի՞ համար է․ ուզում են աչքի ընկնել, իրենց բառերով ասեմ, շատ ներողություն, «շեֆի» առաջ, որ տեսնեն՝ ինչ  գեղեցիկ միավորներ կարող են ստանալ, երբ միասին խմելուց ասեն՝ «տեսա՞ր, ինչ ասեցի, տեսա՞ր՝ ինչ ձևով ասեցի»»,- իր մասին իշխանական ու իշխանամերձ շրջանակներից տարածվող կեղծ լուրերի և զրպարտանքների բուն նպատակին անդրադառնալով՝ ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բայց իմ մեջ, անկեղծ եմ ասում, ոչ թշնամություն կա, ոչ ատելություն կա։ Հանգիստ ու խաղաղ եմ, որովհետև ճշմարտության մասին են մեր ասածները»,- նշել է Բագրատ Սրբազանը։

 
 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Video Player

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.