Բաժին : Լուրեր
Քիմ Քարդաշյանը 5 րոպեում 5 մլն դոլար է վաստակել իր նոր օծանելիքի վաճառքից (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր բազմամիլիոնանոց կարողությունն ավելացրել է ևս 5 մլն դոլարով, որոնք վաստակել է ընդամենը 5 րոպեում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, գումարը ստացվել է 37-ամյա հայուհու նոր՝ Kimoji Vibes, Kimoji Cherry և Kimoji Peach օծանելիքների վաճառքից:
Հայտնի է, որ օծանելիքներից յուրաքանչյուրը վաճառվել է 45 դոլարով:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ Քարդաշյանը նորույթի գովազդի համար անգամ մեկ ցենտ չի ծախսել: Նա օծանելիքների մասին պատմել է Instagram-ում, ինչպես նաև խնդրել է մտերիմ ընկերուհուն՝ դերասանուհի Դրյու Բերիմորին, գովազդի հարցում օգնել իրեն:
Պարբերականը հիշեցնում է, որ նախորդ տարի Քարդաշյանն իր օծանելիքի վաճառքից մեկ օրում 14 մլն դոլար էր վաստակել: