fbpx
/// Վարչապետը պարզել է՝ կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրերով, որում կառավարությունը մեղավորություն չունի, ՀՀ-ն շարունակում է վճարումներ կատարել

Վարչապետը պարզել է՝ կիսատ մնացած տարբեր վարկային ծրագրերով, որում կառավարությունը մեղավորություն չունի, ՀՀ-ն շարունակում է վճարումներ կատարել

Մինչ կառավարության օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պարզել է, թե չիրագործված, կիսատ մնացած տարբեր վարկային ծագրերով, որում ՀՀ կառավարությունը մեղավորություն չունի, Հայաստանը շարունակում է կատարել վճարումներ:

«Աշխատանքային քննարկումների ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկել, երբեմն կիսատ են մնացել, ընդ որում, կիսատ են մնացել ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով»,-ասաց նա և նշեց, որ այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում:

Վարչապետն ասաց, որ այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանան և քննարկեն և նախարարներին հանձնարարեց՝ իրենց գլխավորած նախարարությունների մասով պարզել նմանատիպ ծրագրերի թիվը և դրանց ցանկը ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

«Առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-19T12:07:40+00:00 Հուլիսի 19 12:07|Կառավարություն|0 Comments
//
//