Երևանում և Զվարթնոց օդանավակայանում հետախուզվողներ են հայտնաբերվել. ոստիկանություն

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանություն է բերման ենթարկվել Արարատ Ք.-ն, ով 2014թ. հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 193 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել վարույթն իրականացնող մարմնին և դատախազին: Հուլիսի 18-ին՝ ժամը 16.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված տվյալները, Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկից ոստիկանություն բերման են ենթարկել Մնացական Մ.-ին, ով հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 268 հոդ. 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Մ. Մնացականյանը ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 17-ին՝ ժամը 22.50-ին, Երևանի Սարյան-Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել Ալբերտ Շ.-ին, ով հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 178 հոդ. 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.