Պուտինն ապացույցներ է պահանջում. ինչո՞ւ է կասկածում Մոսկվան

Դատելով վերջին օրերին Հայաստանի ուղղությամբ հղվող ազդանշաններից՝ Կրեմլում  կրկին սկսել են ինչ-որ բաներ ակնարկել հայաստանյան նոր իշխանություններին: Այսպես՝ հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս պրանկերներ Լեքսուսն ու Վովան կրկին որոշել են հայկական թեմայի շուրջ կատակել արևմտյան բարձրաստիճան պաշոնյաների հետ ու Փաշինյանի անունից  զանգահարել են Եվրոպա՝ եվրոպական դիցվանագիտության ղեկավար Մոգերինիին ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին: Պետք է նկատել, որ սա ռուս «կատակասերների» առաջին նմանատիպ «հումորը» չէ. ամիսներ առաջ  նրանց ծուղակում էին հայտնվել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Գրեմինգն ու Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը. բոլոր դեպքերում էլ պրանկերները ներկայացել էին որպես «Նիկոլ Փաշինյան»: Հաջորդ ազդանշանը ստացվեց հուլիսի 17-ին. Հայաստանում տեղակայված ռուսաստանյան (102-րդ) ռազմական կայանի ստորաբաժանումներն առանց նախապես ծանուցելու զորավարժություներ էին իրականացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում՝  սարսափի մատնելով տեղի բնակչությանը գյուղի բնակիչներին: Ճիշտ է՝ ռազմական կայանի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն սույն դեպքը չի դադարում բուռն քննարկումների առարկա դառնալ հայ հասարակության շրջանում. շատերը դրանում կոնկրետ մեսիջներ են տեսնում՝ ուղղված Երևանին: Միգուցե այս ամենն այնքան էլ ուշադրության արժանի չհամարվեր, եթե չլինեին մի քանի համաժամանակյա իրողություններ՝Փաշինյանի այցը՝ Բրյուսել, Արմեն Սարգսյանի սպորտային վոյաժները Մոսկվայում, հուլիսի 18-ին Բաքվում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի կողմից հղված այն «ավետիսը», թե Ադրբեջանի նախագահը շուտով կայցելի Մոսկվա: «Ամեն ինչ հենվում է մեր նախագահների անձնական և փոխվստահելի հարաբերությունների վրա, դա տարածվում է մեծ քաղաքական հարաբերությունների բոլոր մակարդակների վրա, ուստի ես լավատես եմ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ապագայի հարցում»,-խոսելով ռուս-ադրբեջաական հարաբերությունների մասին՝ սեփական կարծիքն է արտահայտել ռուս դեսպանը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում՝ իր խոսքում հատկապես շեշտադրելով երկկողմ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը: Կասկած լինել չի կարող այն բանում, որ Մոսկվան երևանին ինչ-որ բան է փորձում հասկացնել՝ սեփական բողոքի ձայնը բարձրացնելով նմանօրինակ քայլերով: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ  մոսկվան դեռևս բավարարված չէ, ինչո՞ւ է Կրեմլը շարունակում կասկածել հայաստանյան հեղափոխությանը: Փաշինյանի մասով կարծես թե կասկածներ չպետք է լինեն. ՀՀ վարչապետը մեկ անգամ չէ, որ ի լուր մոլորակի հայտարարել է՝ հայ-ռուսական հարաբերությունները որևիցե պարագայում ենթակա չեն կարող լինել վերանայման: Ավելին՝ Փաշինյանը նույնիսկ Արևմուտքի հետ է  կոպիտ տոնով սկսել խոսել, ինչը պետք է որ շոյեր Կրեմլին: Իսկ միգուցե Արմեն Սարսգյանի Մոսկվա կատարած ֆուտբոլային ա՞յցն այնպես չի ստացվել, ինչպես ակնկալում էր Մոսկվան, թե՞ Ալիևի հետ հանդիպումից առաջ Ռուսաստանն այս քայլերով փորձում է ազերիներին ինչ-որ բան հասկացնել: Ենթադրել կարելի է, թերևս, շատ բան, սակայն մեկ բան չափազանց հստակ է. Մոսկվայում բավարարված չեն վարչապետ Փաշինյանի կադրային քաղաքականությամբ. հայաստանյան մամուլում  վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում է այն կարծիքը, որ, մասնավորապես, Մոսկվան բավական կասկածամտորեն է վերաբերվում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին՝ չցանկանալով, որպեսզի վերջինիս հասանելի դառնան ՌԴ համար կարևորություն ներկայացնող գաղտնի բնույթ կրող տեղեկությունները՝ վերաբերող, մասնավորաբար, նույն 102-րդ ռազմավազային՝ Գյումրիում: Կարելի՞ է, արդյոք, համարել, որ Մոսկվայի համապատասխան քայլերը թելադրված են հենց այս գործոնով, թե՞ խնդիրը շատ ավելի խորքային է՝ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունից անդին: Բոլոր դեպքերում  անհանգստանալու տեղ կարծես թե կա, և Հայստանը պետք է կարողանա համապատասխան հետևություններ անել. ճակատագրական այս շրջանում, երբ ՀՀ-ն առավել քան երբևէ իր հյուսիսային դաշնակցի կարիքն է զգում, պետք  չէ ռիսկի դիմել՝ նամանավանդ հաշվի առնելով Արևմուտքի կրավորական կեցվածքը՝ մեր երկրի համար մի շարք կարևորագույն հարցերում: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.