Կարևոր ազդակ՝ Մոսկվայից

Հայտնի է դարձել, որ հուլիսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հայտնի հայատյաց, ադրբեջանամետ լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի կազմից: Տեղի ունեցածը, թերևս, այնքան էլ կարևոր չդիտարկվեր, եթե չլիներ մի էական հանգամնք. այդ օրերին Փաշինյանը գտնվում էր Բրյուսելում՝ նոր կամուրջներ հաստատելու Հայաստանի ու Արևմուտքի միջև: Այժմ արդեն կարող ենք արձանագրել, որ շատ իմաստներով Փաշինանի այցը ԵՄ այնքան էլ իրեն չարդարացրեց: Համենայն դեպս վարչապետի հայտարարություններից այնպիսի տպավորութուն է, որ Փաշինյանը չի ստացել այնտեղ այն, ինչի համար մեկնել էր: Իսկ թե որը կարող էր լինել Փաշինյանի առաջնային խնդիրը, պարզից էլ պարզ է. խնդիրը մեկն է եղել՝ Արևմուտքից երաշխիքներ ձեռք բերել տարածաշրջանային անվտանգության հետ կապված՝ զսպելու, կանխարգելու Ալիևի հավանական արկածախնդրությունը: Փաշինյանն ինքը Euronews-ին տված իր հարցազրույցում գրեթե ուղղակիորեն շարադրել էր իր հիմնական ակնկալիքը ՆԱՏՕ-ից՝ անդրադառնալով արցախյան հարցին ու դրանում այդ կազմակերպության հնարավոր դերակատարությանը: «Մենք տեսնում ենք, որ փոփոխվել է իրավիճակը, քանի որ այդ ագրեսիվ պահվածքը ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ է ուղղված: Լավ կլիներ, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր, որ կոնֆլիկտի ռազմական լուծման ցանկացած տարբերակ հանդիպելու է միջազգային հանրության հզոր դիմադրությանը»,-հայտարարել է վարչապետը: Փաշինյանը նաև ընդգծել էր, որ Հայաստանը շարունակելու է խորացնել իր հարաբերությունները ՌԴ հետ, իսկ արտաքին քաղաքականության մեջ չի գնա կտրուկ շրջադարձերի ճանապարհով: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Մոսկվայում կային մտավախություններ, որ տեղի ունեցածը կարող է բացասաբար ազդել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների վրա, ու նոր իշխանությունները փորձեն վերագնահատել երկրի ատաքին քաղաքականությունն, ինչը կարող էր նոր մարտահրավերների առաջ կանգնեցնել Կրեմլին՝ մերձավորարևելյան խճճված իրավիճակի ֆոնին: Հիմա, փաստորեն, Փաշինյանը ոչ միայն ցրել է Մոսկվայի ունեցած այդ կասկածներն, այլև իր համապատասխան հայտարարություններով արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններն անփոխարինելի են ու ոչ միայն այն պատճառով, որ Երևանն է այդպես ուզում, այլև՝ Արևմուտքի՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած սառը վերաբերմունքի. Արևմուտքը պատրաստ չէ դառնալ անդրկովկասյան անվտանության հիմնական երաշխավորներից մեկը՝ խնդիր, որ այսօր առաջնային հարց է Հայաստանի համար: Ի՞նչ կարող է նշանակել Շևչենկոյի պաշտոնաթողությունը: Կասկած չկա, որ այդ պաշտոնաթողության հիմնական իմաստը դեպի Երևան հղվելիք հստակ ազդակն է  առ այն, որ ՌԴ-ում լսել ու ըստ արժանվույնս գնահատել են Փաշինյանի հայտարարություններն ու համոզվելով նոր իշխանությունների անկեղծության մեջ՝ պատրաստ են սատարել Հայաստանին հատկապես արցախյան խնդրում (չմոռանանք, որ վերջերս Շևչենկոն Դուգինի ու մյուսների հետ միասին  այցելել էր հայ-ադրբեջանական դիրքեր՝ հանդես գալով ադրբեջանամետ հայտարարություններով). ՆԱՏՕ-ն չտվեց երաշխիքներ, այդ երաշխիքները կտա Մոսկվան՝ կրկին ստանձնելով տարածաշրջանային գլխավոր արբիտրի իր դերակատարությունը՝ գործառույթ, որը, խոշոր հաշվով, երբեք էլ չի դադարել իրականացնել: Այժմ գլխավոր հարցը, թերևս, մեկն է՝ կհաջողվի՞, արդյոք, Մոսկվային իսկապես զսպել Ալիևին, թե՞ բեղավորը արդեն նախօրոք հասցրել է «պլան բ» մշակել՝ ասենք նույն Էրդողանի օգնությամբ. Էրդողանի վեջին այցը՝ Բաքու կարող է լավ նշան չլինել: Norlur.am          
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.