fbpx
/// Արմեն Գրիգորյանն Արցախի պատգամավորների հետ քննարկել է ԱՀ անվտանգությանը վերաբերող հարցեր

Արմեն Գրիգորյանն Արցախի պատգամավորների հետ քննարկել է ԱՀ անվտանգությանը վերաբերող հարցեր

Արցախում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և մի շարք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես Արմեն Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան էջում, հանդիպման ընթացքում քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ավելի վաղ Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագցում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-13T10:48:59+00:00 Հուլիսի 13 10:48|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//