«Հրապարակ». Կառավարությունը բացասական գնահատական է տվել առողջապահության նախարարի առաջարկին

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջերս պատկան մարմինների հետ նեղ քննարկման ժամանակ առաջարկել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը հանձնել «Աստղիկ» ԲԿ-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կառավարմանը։ Ըստ թերթի՝ ներկաները չեն թաքցրել իրենց տարակուսանքը, քանի որ նոր կառավարության առաջին թիրախը հենց Սամվել Ալեքսանյանն էր, ում «սիթի»-ներում ստուգումներով մեկնարկեց նախկին իշխանությունների գործունեության բացահայտումը։ «Թեև Արսեն Թորոսյանը նախնական պայմանավորվածություն է ունեցել Ալեքսանյանի հետ, սակայն կառավարությունն Ուռուցքաբանության կենտրոնը նրան հանձնելու առաջարկին բացասաբար է վերաբերվել, և հարցը կարծես փակվել է։ Հիշեցնենք, որ դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք է նշված կենտրոնը Համաշխարհային բանկի օգնությամբ կառուցվել, հետագայում այն զինել են ժամանակակից սարքավորումներով, սակայն մինչ օրս չի շահագործվում։ Իշխանությունը մտադիր է այն վստահել բարեխիղճ և պրոֆեսիոնալ շահագործողի։ Այն ծառայելու է ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշման ու բուժման համար․ ամեն տարի մեր երկրից հարյուրավոր հիվանդ քաղաքացիներ մեկնում են արտերկիր՝ բուժվելու, կենտրոնի շահագործումից հետո ակնկալվում է, որ դրսից Հայաստան կժամանեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.