Կիմ Չեն Ընն ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպման փոխարեն կարտոֆիլի ֆերմա է այցելել. Sky News

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման փոխարեն կարտոֆիլի ֆերմա է այցելել։ Այդ մասին հայտնում է Sky News-ը՝ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը հղումով։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-7-ին Պոմպեոն այցելել է Հյուսիսային Կորեա։ Նա մտադիր էր հանդիպել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն, ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, հանդիպումը չի կայացել։ Հեռուստաալիքը հայտնում է, որ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը 7 օր ոչինչ չի հրապարակել հյուսիսկորեացի առաջնորդի գործունեության մաաին, սակայն վերջերս 4 նյութ է հրապարակվել Կիմ Չեն Ընի՝ Սամջիոնի շրջան այցի մասին։ Հաղորդագրություններից մեկում ասվում է, որ Հս. Կորեայի առաջնորդը եղել է կարտոֆիլի ֆերմայում։ Թեև չի նշվում, թե կոնկրետ որ օրն է այցելել նա ֆերմա, Sky News-ը նշում է, որ նախորդ շաբաթ հյուսիսկորեացի չինովնիկը երկիր ժամանած հարավկորեացի գործընկերոջը հայտնել է ԿԺԴՀ առաջնորդի «շրջան» այցի մասին։ Հեռուստաալիքը կարծում է, որ ֆերմա այցը կարող էր տեղի ունենալ Պոմպեոյի այցի օրերին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փհենյանը դժգոհ է մնացել ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից։      
Sky News @SkyNews

Kim Jong Un 'snubbed snubs US secretary of state for potatoes https://trib.al/IGezsyf 

https://pbs.twimg.com/card_img/1016738868291362817/x7ClScsG?format=jpg&name=600x314 alt="Mr Kim laughed as he inspected the potato farm" />

Kim Jong Un snubbed Mike Pompeo for potato farm visit, state media suggests

North Korea accused the US of having a "gangster-like mindset" after a visit to the isolated country.

news.sky.com
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.