fbpx
/// Արցախում վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու՝ նախկինում սահմանված կարգը

Արցախում վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու՝ նախկինում սահմանված կարգը

2018թ. հուլիսից Արցախի հանրապետության զինված ուժերում գործածության մեջ է դրվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակելու նոր կարգ: Համաձայն դրան, վերացվել է բնակության վայրից առնվազն 50 կմ հեռավորությամբ ծառայելու նախկինում սահմանված կարգը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ կատարված փոփոխությունից հետևում է, որ պարտադիր ժամկետային ծառայության զորակոչված նորակոչիկին իրավունք է վերապահվում առանց որևէ խոչնդոտի ծառայել այն զորամասում, որտեղ նախորոշվել է վիճակահանության արդյունքում, անգամ, եթե տվյալ զորամասը գտնվում է նորակոչիկի ծննդավայրին մերձակա տարածքում:

Որպես հավելում նշվում է, որ նոր կարգն արդեն իսկ կիրառվում է հանրապետության զինված ուժերում մեկնարկած 2018թ. ամառային զորակոչի ընթացքում:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-06T12:28:00+00:00 Հուլիսի 6 12:28|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//