fbpx
/// Արցախում մահացել է գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան

Արցախում մահացել է գայլի հարձակմանը ենթարկված երկրորդ երեխան

Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

Ինչպես տեղեկացնում է Արցախի ոստիկանության կայքը, պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ մահացել էր նաև գայլի հարձակմանը ենթարկված մեկ այլ երեխա:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-23T12:40:20+00:00 Հունիսի 23 12:40|Լեռնային Ղարաբաղ|0 Comments
//
//