«Հրապարակ». Հայկ Մարությանն անդամագրվել է «ՔՊ» կուսակցու­թյանը Երևանի քաղաքապետ դառնալու համար

«Նախօրեին մենք տեղեկա­ցանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», անդամագրվել է «Քաղաքացիա­կան պայմանագիր» կուսակցու­թյանը: Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում Երևանում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա տեղակալները հրաժա­րականի դիմումներ են գրել, և մոտ օրերս այդ մասին կհրապարակվի: Իսկ երեկոյան արդեն ֆեյսբուքում հայտնվեցին «ստատուսներ»՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված. «Կարգին քա­ղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար»: Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.