Քաղաքացին փակվել է տանն ու ցանկանում է ինքնասպան լինել. ԱԻՆ

Հունիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 46 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բնակիչը գտնվում է հոգեպես ծանր վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.