Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք. Ի. Տոնոյան

Կայքերից մեկում տարածված այն տեղեկատվությունը, թե Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն՝ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունքի խնդրանքով՝ ընդամենը ոչնչից մեծ աղմուկ բարձրացնելու անիմաստ ու ապարդյուն փորձ է: Norlur.am-ի  հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Նվեր Ծառուկյանն ուսումը ստանալով անվճար համակարգում այսպես թե այնպես մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք: Սակայն օրենքով սահմանված կարգով՝ ինչպես այլ մարզիկների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է կառավարություն: Հերթական անգամ կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ սենսացիոն նյութի որոնումներում չկորցնել մասնագիտական խիղճը և տեղեկատվությունը ճշտել հրապարակելուց առաջ. այլապես ինչպես միշտ հայտնվելու են ծիծաղելի վիճակում»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.