Ռեալը ցանկանում է մինչև աշխարհի առաջնության մեկնարկը հայտարարել նոր գլխավոր մարզչի անունը

«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է նոր գլխավոր մարզչին նշանակել մինչև աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկը: Այս մասին հայտնում է «AS»-ը: «Ռեալն» արդեն մեկ շաբաթ է` առանց մարզիչ է, և չնայած տարբեր մասնագետների հետ բանակցություններին` այս իրավիճակը կանգնեցրել է բոլոր մարտավարական որոշումները` ներառյալ հավաքի պլանավորումը և տրանսֆերային քաղաքականությունը: Բացի դա, ակումբը ցանկանում է խուսափել ԶԼՄ-ների ավելորդ աղմուկից: Առաջիկա օրերին բոլորի ուշադրությունը կկենտրոնանա աշխարհի առաջնության վրա, ինչը թույլ կտա խուսափել նոր գլխավոր մարզչի շուրջ ավելորդ աղմուկից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.