// «Ժողովուրդ». Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ. Ալիկ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը

«Ժողովուրդ». Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ. Ալիկ Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար:

Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ: «75 տարեկան մարդ է, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ գնդապետ Մարգարյանը մասնակցել է պետականաշինության գործին:

Իսկ մեր հարցին, թե ինչու ՀՀԿ իշխանության ժամանակ ինքը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս, Ալիկ Սարգսյանն ուշագրավ խոստովանություն է արել. «Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ»: Հետո, նա նաեւ մեկնաբանել է, որ «ազատ» ասելով` միանգամայն այլ բան նկատի ունի. «Մինչ այդ քննություն էր գնում, ասում էի` չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ»:

Նկատենք, որ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավարն է դեռեւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-08T10:17:51+00:00 Հունիսի 8 10:17|Մամուլի տեսություն|0 Comments
//
//