/// Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի. մշակույթի նորանշանակ նախարար

Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի. մշակույթի նորանշանակ նախարար

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնում նշանակվելուց հետո առաջին գրառումն է արել Facebook-ում: Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար եւ խոստացել կարծրատիպեր կոտրել:

«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:

Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել է Լիլիթ Մակունցը:

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-05-13T00:50:54+00:00 Մայիսի 13 0:50|Մշակույթ|0 Comments
//
//