Չեխիայում Թուրքիայի պահանջով ձերբակալվել է սիրիացի քրդերի առաջնորդներից մեկը

Չեխիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները Պրահայում Թուրքիայի դիմումի հիման վրա ձերբակալել են «Ժողովրդավարական միություն» քրդական կուսակցության (PYD) նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմ Մուհամադին, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քրդական «Շարժում հանուն ժողովրդավարական հասարակության» քաղաքական կոալիցիային: Մուսլիմ Մուհամադը «Ժողովրդավարական միություն» կուսակցության համանախագահն էր: Կուսակցությունը Սիրիայի հյուսիսում ինքնավար շրջանները կառավարող կոալիցիայի կարևոր անդամներից մեկն է: Թուրքիայում կարծում են, որ այդ կուսակցությունը կապված է ժողովրդական ինքնավարության ջոկատների հետ, որոնց դեմ երկիրն այժմ ռազմական գործողություն է իրականացնում Աֆրինում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.