Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի եւս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է 19 մլն 500 հազար դրամ։

 

Այս գումարի շրջանակներում միջոցառման կազմակերպիչն է «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ն, որը Երեւանի վարչական շրջաններում եւ ՀՀ համայնքներում պետք է քննարկումներ կազմակերպի։ Քննարկումները վարելու են հատուկ բանախոսները, որոնք, ինչպես անցած տարի, ՔՊ-ական պաշտոնյաներն ու կուսակցական գործիչներն են, իշխանամետ արվեստագետներն ու նիկոլական մտավորականները, որոնց ցանկը կազմելու է կառավարությունը։

 

Միջոցառումներն անցկացվելու են ժամը 11-16։00-ն։ Ինչ վերաբերում է կազմակերպիչ «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը կառավարության գործընկերն է դարձել 2022 թվականին, թեեւ ստեղծվել է 2018-ին: 2 տարում այս ընկերությունից արդեն 6 գնում է կատարվել, գնորդներն են Երեւանի քաղաքապետարանը, ԿԳՄՍՆ-ն, Իջեւանի համայնքապետարանը եւ այլն։ Ընկերության տնօրենը Լեւոն Ամիրզյանն է»:

 

Մանրամասները՝ այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.