«Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումը Ուկրաինայում արգելափակվում է նույն անձանց կողմից, ովքեր կազմակերպել են «Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահшբեկչական հшրձակումը․ Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա ռուսական նավթի մատակարարումը ներկայումս Ուկրաինայում արգելափակվում է նույն անձանց կողմից, ովքեր կազմակերպել են 2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարների վրա ահաբեկչական հարձակումը։

Սիյարտոն ամոթալի է համարել, որ ԵՄ-ում դեռևս չի ավարտվել «Հյուսիսային հոսքի» դիվերսիայի հետաքննությունը, որը պետական ​​ահաբեկչության ակտ էր։

Նա նշել է, որ որոշ եվրոպական առաջնորդներ ոչ միայն աչք են փակում դրա վրա, այլև «հանցագործներին հերոսներ են անվանում»։