ԱՄՆ-ն չի բացառում Հորմուզի նեղուցում տարանցիկ փոխադրումները պաշտպանելու համար ռազմական միջոցների կիրառումը

Միացյալ Նահանգները չի բացառում ռազմական պատասխանը, եթե Իրանը սպառնա Հորմուզի նեղուցում նավարկության ազատությը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Ես չեմ բացառում նախագահի կողմից որևէ գործողություն։ Դա այն չէ, ինչը մենք պատրաստ ենք քննարկել որպես անխուսափելի սցենար, բայց եթե Իրանը որոշի փակել նեղուցը, առաջինը, որ պետք է վրդովվեն, չինացիներն են. նրանք կախված են դրանով անցնող նավթից»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում։

Այսպիսով, Ռուբիոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է ուժ կիրառել, եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը։