ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի

ԶՈւ-ում ինքնասպանությունների կանխարգելման համար աշխատանքային խումբ կստեղծվի

Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման համաձայն՝ աշխատանքային խմբին կտրվի 3 ամիս ժամկետ, որ մշակվեն և վարչապետին ներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Աղբյուր՝ 24News.am