Զելենսկին կրկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին

Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Զելենսկու խոսքով՝ Բայրամովը դարձել է Ադրբեջանի առաջին բարձրաստիճան ներկայացուցիչը, որն այցելել է Ուկրաինա՝ լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։
Հաղորդում են, թե կողմերը քննարկել են Ռուսաստանի հարվածները, Սև ծովում ստեղծված իրավիճակը, հացահատիկային միջանցքների աշխատանքը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանության, էներգետիկայի, նավթագազային ոլորտի և գյուղատնտեսության ուղղություններով։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին էներգետիկ և հումանիտար աջակցության, ինչպես նաև կառուցողական երկխոսության համար։
Աղբյուր՝ 24News.am
