Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ

Դիվանագիտություն19:09 | հոկտեմբերի 30, 2026Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Դրա մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանը։
«Ստամբուլում անցկացվելիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Սև ծովում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել Թուրքիայի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- հայտնել է նա։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ԴիվանագիտությունՔաղաքականություն
Անձ
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
