Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է անօդաչուների ոլորտում համագործակցության ընդլայնումը

ԱԹՍ-ներ17:18 | նոյեմբերի 12, 2026Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է անօդաչուների ոլորտում համագործակցության ընդլայնումը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է անօդաչու թռչող սարքերի ոլորտում համագործակցության ընդլայնումը, Ուկրաինայում ադրբեջանական բիզնեսի գործունեությունը և ձմռանն ընդառաջ ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքներին ու լոգիստիկային հնարավոր աջակցությունը։
Հանդիպումը կայացել է Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram-ալիքում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները զարգանում են, իսկ համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկը Drone Deal-ն է՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում համաձայնագիրը։ Զելենսկին նշել է, որ պայմանագրերն արդեն կնքված են, և կողմերն աշխատում են պատվերների ծավալն ընդլայնելու ուղղությամբ։
Նախագահները քննարկել են նաև Ուկրաինայում ադրբեջանական բիզնեսի գործունեությունը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել այն ընկերություններին, որոնք նույնիսկ ռուսական հարվածների պայմաններում շարունակում են աշխատել երկրում։
Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում տիրող իրավիճակին, ինչպես նաև ռուսական շարունակական հարձակումների հետևանքով էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում առաջացած խնդիրներին։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին արդեն ցուցաբերած օգնության համար և հույս հայտնել, որ Բաքուն կկարողանա ձմռանն ընդառաջ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքներին և լոգիստիկային։
«Թիմերին հանձնարարել ենք աշխատել այս հարցի շուրջ», — հայտնել է Ուկրաինայի նախագահը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Օբյեկտ
Անձ
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
