Զապորոժիեում դպրոցի վրա հասցված հարվածի հետւանքով զոհերի թիվը հասել է 72-ի

Զապորոժիեում դպրոցի վրա հասցված հարվածի հետւանքով զոհերի թիվը հասել է 72-ի

Ավիահարված13:50 | նոյեմբերի 17, 2026Զապորոժիեում դպրոցի վրա հասցված հարվածի հետւանքով զոհերի թիվը հասել է 72-ի
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Զապորոժիեում դպրոցի վրա հասցված հարվածի հետւանքով զոհերի թիվը հասել է 72-ի<!—>

]—>

Նոյեմբերի 2-ին Զապորոժիեի մարզի Կամիշևախա ավանի գիմնազիայի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհվել է 72 մարդ։ Երկու շաբաթ տևած որոնողափրկարարական աշխատանքների ավարտի մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իվան Վիգովսկին։

Նրա խոսքով՝ զոհերի թվում կան փրկարարներ, ոստիկաններ, կոմունալ ծառայությունների, գիմնազիայի, բուժհաստատությունների և վարչական ծառայությունների մատուցման կենտրոնի աշխատակիցներ։ Զոհվել է նաև մի ուսուցչուհի, որն ամեն օր գալիս էր հաստատություն՝ տարհանված երեխաների համար առցանց դասեր անցկացնելու։ Չորս մարդ դեռ համարվում է անհետ կորած։ Եվս չորսին հաջողվել է փրկել․ նրանք շարունակում են հիվանդանոցում մնալ։

Վիգովսկին նաև նշել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ռուս զինվորականները ևս 11 անգամ գնդակոծել են ավանը։ Ընդ որում՝ ինը հարձակում ուղղված է եղել անմիջապես փլատակների մաքրման վայրին։ Դրանց հետևանքով վիրավորվել են երեք ոստիկան և չորս փրկարար, վնասվել է տեխնիկան։

Զապորոժիեի մարզի ռազմական վարչակազմը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին ռուս զինվորականները Կամիշևախայի վրա ինը կառավարվող ավիառումբ են նետել։ Դրանցից երկուսը հարվածել են գիմնազիայի շենքին, որն օգտագործվում էր մարդասիրական օգնություն բաժանելու և տեղի բնակիչներին պատսպարելու համար։ Ավիառումբերից մեկը ՖԱԲ-3000 էր, որը կարող է պայթյունով խոցել 11 ֆուտբոլային դաշտի չափ տարածք։ Երկրորդ հարվածը հասցվել է փրկարարական աշխատանքների ընթացքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ռուս զինվորականները գիտեին, թե ինչ նպատակով է օգտագործվում շենքը։

Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվով այս հարվածը պատերազմի սկզբից ի վեր երկրորդ ամենամահաբերն էր՝ զիջելով միայն 2022 թվականի մարտին Մարիուպոլի դրամատիկական թատրոնի ռմբակոծությանը, որի հետևանքով զոհվել էր առնվազն 300 մարդ։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիահարվածՄահՊատահարներՊատերազմ

Տեղադրություն

Ուկրաինա

Աղբյուրը՝ NEWS.am