Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ

Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ

Ավիափոխադրումներ14:21 | նոյեմբերի 15, 2026Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ<!—>

]—>

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, կարևորվել է առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությամբ համատեղ հետևողական քայլերի իրականացումը: Ընդգծվել է նաև Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը, ինչը նոր ազդակ կհաղորդի հարաբերությունների ընդլայնմանը տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը և Վասիլե Տոֆան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիափոխադրումներԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Նիկոլ Փաշինյան

Աղբյուրը՝ NEWS.am