Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան այգում կրակի ճիրաններից փրկվեցին հարյուրավոր ծառեր

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան այգում կրակի ճիրաններից փրկվեցին հարյուրավոր ծառեր

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարների ու պարեկների օպեր գործողությունների արդյունքում նախ կանխվել է կրակի տարածումը բուսածածկ հատվածում ապա մարվել այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգում, հրդեհ է բռնկվել։

Հրշեջները նախ կարողացել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Կրակը վայրկյանական է բռնկվել, անգամ տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։ Բայց հատուկ շնորհակալություն ենք հայտնում հրշեջ-փրկարարներին ու պարեկների, ովքեր բավականին օպերատիվ ժամանեցին ու կարողացան կրակի լեզուների դեմ պայքարում հաղթել։ Եթե հրշեջներն ու պարեկները մի քիչ ուշանային, էս հատվածում ինչքան ծառ կար, վերածվելու էր մոխրի։ Իսկ թե ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել, դա թող իրավապահները պարզեն»։

Աղբյուր՝ 24News.am