Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Խորվաթիայի Օմիշ քաղաքի շրջանում մոլեգնող բնական հրդեհների հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 մարդ. այն համարվում է ամենաբարդը երկրի ողջ ժամանակակից պատմության մեջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  օգոստոսի 14-ին հայտնել է HRT հեռուստառադիոալիքը՝ նշելով, որ  տուժածներից 7-ը գտնվում են ծանր վիճակում:

Ըստ աղբյուրի՝ Խորվաթիայի ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին հնարավորության դեպքում խուսափել Օմիշի տարածքից, քանի որ այնտեղ այժմ հրշեջ և փրկարարական մեքենաների երթևեկություն է։

Աղբյուր՝ 24News.am