Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (վիդեո)

Աննա Հակոբյան14:21 | նոյեմբերի 17, 2026Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երևանի աղետալի խցանումների մասին իմ խոսքից հետո հարյուրավոր նամակներ եմ ստանում, որտեղ մարդիկ ինձ շնորհակալություն են հայտնում խնդրին անդրադառնալու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ ասում են՝ վերջապես մեկը համարձակություն ունեցավ այս մասին խոսել։ Այսինքն ամեն օր հարյուր հազարավոր մարդիկ տառապում են Երևանի խցանումների մեջ և ստացվում է համարձակության հա՞րց է դրանից դժգոհելը։
Ես իհարկե արձանագրել եմ այն տարեթիվն ու ամսաթիվը, երբ մեր երկրում բեկումնային փոփոխություն տեղի ունեցավ և հիմա ամեն ինչի համար համարձակություն է հարկավոր, բայց սրա մասին չեմ ուզում խոսել։
Սիրելի կին վարորդներ, հիշում եք չէ՞, այլևս չենք հանդուրժում։ Սա միայն տան պատերի ներսում կատարվողին չի վերաբերվում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել այս իրավիճակը լուծելու համար։
Սիրելի մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ։ Պետական կառույցները երբեք չեն լսում այն դժգոհությունը, որը համարձակություն չունի հնչելու, այնպես որ սիրելի կանայք, որքան հնարավոր է՝ բարձր հնչեցրեք այն։
Թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր, այ եթե անցած 30 տարում Հայաստանի տնտեսությունը համաչափ զարգանար և ավտոմեքենաների քանակը աստիճանաբար ավելանար, այլ ոչ թե երկրաչափական պրոգրեսիայով, Հայաստանի մայրաքաղաքում այսօր այս վիճակը չէր լինի»։
Անձ
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
