Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Խախտումների պատճառով կասեցվել է Ծաղկաձորի «Ռիպա» հյուրանոցի խոհանոցի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Ռիպա» հյուրանոցի խոհանոցում։

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են սահմանված պահանջների խախտումներ, որոնց հիմքով խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Մասնավորապես, խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում։ Բացի այդ, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները նույնպես չեն պահպանվել նորոգ վիճակում։

Խախտումները վերացնելու նպատակով «Առողջարան «Ռիպա»» ՍՊ ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին։ Սահմանվել է համապատասխան ժամկետ։

Աղբյուր՝ 24News.am