«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է. առաջիկայում սպասվում է հանդիպում Հայաստանում

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է. առաջիկայում սպասվում է հանդիպում Հայաստանում

Հայաստան17:18 | նոյեմբերի 16, 2026«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է. առաջիկայում սպասվում է հանդիպում Հայաստանում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է. առաջիկայում սպասվում է հանդիպում Հայաստանում<!—>

]—>

Հայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է նախաձեռնության հերթական հանդիպումն անցկացնել Հայաստանում։

«Այս պահին պատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը և սպասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին Հայաստանում՝ երկխոսությունը շարունակելու և խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։

Հանդիպման ժամկետների, օրակարգի և կազմակերպչական այլ մանրամասների վերաբերյալ հանրությանը պատշաճ կերպով կտեղեկացնենք առաջիկայում»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացել է 2025 թվականի հոկտեմբերի 21-22-ը Երևանում, որտեղ հստակեցվել են երկխոսության հիմնական ուղղությունները։ Հաջորդ հանդիպումն անցկացվել է 2025-ի նոյեմբերի 21-22-ը Բաքվում՝ երկու երկրների փորձագետների ու հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ։

Վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 10-12-ը Գաբալայում։ Դրա ընթացքում քննարկվել են երկխոսության զարգացմանն ու երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումների հաստատմանը նպաստելու հարցեր։

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջան

Թեմա

Հայաստան-Ադրբեջան բանակցություններԽաղաղությունՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am