Խաղադաշտը պատասխանում է․ Radio TV Serie A-ի տեսանյութը Մխիթարյանի մասին

Խաղադաշտը պատասխանում է․ Radio TV Serie A-ի տեսանյութը Մխիթարյանի մասին

Իտալական Ա Սերիայի Radio TV-ի պաշտոնական էջը հրապարակել է տեսանյութ՝ նվիրված Միլանի «Ինտերի» և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Հրապարակված տեսանյութում իտալացի մեկնաբանը հիացմունքով է խոսում հայ կիսապաշտպանի մասին՝ նշելով.

Տեսանյութում ներառված է նաև Մխիթարյանի խոսքը, որն ուղղված է երիտասարդ ֆուտբոլիստներին:

Այնուհետև ցուցադրվում է «Միլանի» դեմ խաղում Մխիթարյանի հեղինակած գեղեցիկ գոլը, որն ուղեկցվում է մեկնաբանի հուզական խոսքերով.«Զիելինսկի, Պավար՝ մեկ հպումով, Մխիթարյանը ձևացնում է, թե հարվածելու է, «մեկ-երկու» խաղարկում, և հետո Մխիթարյա՜ն՝ ուղիղ դարպասի անկյունը»։

Աղբյուր՝ 24News.am