WP. Ի՞նչ դեր է խաղացել Մարկո Ռուբիոն Nvidia-ի ղեկավարի պաշտոնից Ջենսեն Հուանգի հրաժարականի հարցում

WP. Ի՞նչ դեր է խաղացել Մարկո Ռուբիոն Nvidia-ի ղեկավարի պաշտոնից Ջենսեն Հուանգի հրաժարականի հարցում

Ջենսեն Հուանգ16:07 | նոյեմբերի 15, 2026WP. Ի՞նչ դեր է խաղացել Մարկո Ռուբիոն Nvidia-ի ղեկավարի պաշտոնից Ջենսեն Հուանգի հրաժարականի հարցում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

WP. Ի՞նչ դեր է խաղացել Մարկո Ռուբիոն Nvidia-ի ղեկավարի պաշտոնից Ջենսեն Հուանգի հրաժարականի հարցում<!—>

]—>

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի հրաժարականը կարող է թուլացնել Չինաստանին արհեստական բանականության ամերիկյան չիպերի վաճառքի կողմնակիցների ազդեցությունը և մեծացնել արտահանման սահմանափակումների խստացման հավանականությունը։

The Washington Post-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հուանգի սերտ հարաբերությունները և Չինաստանին չիպեր մատակարարելու հավանությունը դժգոհություն էին առաջացնում ազգային անվտանգության հարցերում կոշտ գծի կողմնակիցների շրջանում, մասնավորապես, ամերիկյան վարչակազմի ներսում։

Թերթի տվյալներով, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը միաժամանակ զբաղեցնում է նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, նախաձեռնել է քայլեր, որոնք հանգեցրել են Հուանգի հրաժարականին։ ԿՀՎ-ի զեկույցի հիման վրա պատրաստված հուշագրում Թրամփին տեղեկացվել էր Nvidia-ի ղեկավարի՝ Չինաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող կնոջ հետ կապերի մասին։ Այս տեղեկությունների արտահոսքից հետո Հուանգը խոստովանել է Nvidia-ի հաճախորդ ընկերություններից մեկի ղեկավարի հետ սիրավեպը և ներողություն խնդրել դրա համար։ Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել մեկ այլ՝ իր ենթակայի հետ կապի մասին, ինչից հետո հինգշաբթի նա հրաժարական է տվել։

Թրամփն ավելի վաղ Հուանգին անվանել էր «լեգենդ» և հայտարարել, որ նա ֆանտաստիկ աշխատանք է կատարել։ Ռուբիոն, մեկնաբանելով Պեկինի հետ հարաբերությունները, ընդգծել է, որ Չինաստանը գործում է սեփական շահերից ելնելով, իսկ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի ամերիկացիների շահերը։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը հայտարարել է, որ չիպերի մատակարարման մասին որոշումը Հուանգի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք էր։ Միաժամանակ, անանուն մնալ ցանկացած երկու նախկին պաշտոնյաներ նշել են, որ Առևտրի նախարարությունում Թրամփի նշանակած պաշտոնյան արագացնում էր արտահանման արտոնագրեր ստանալու համար Nvidia-ի ներկայացրած հայտերի քննարկումը։ Զրուցակիցներից մեկը նախազգուշացրել է, որ մատակարարումների ստացողների ոչ բավարար ստուգումը դժվարացնում է ազգային անվտանգության ռիսկերի գնահատումը։

Այժմ Չինաստան չիպերի արտահանման հակառակորդները հույս ունեն հասնել նոր սահմանափակումների։ Օրենսդիրներն առաջարկում են համապատասխան միջոցառումները ներառել պաշտպանության բյուջեի մասին տարեկան օրենքում։ Հանրապետական կոնգրեսական Ջոն Մուլենարը Nvidia-ի նոր ղեկավարությանը կոչ է արել առևտրային շահերը վեր չդասել ԱՄՆ-ի անվտանգությունից։ Սենատոր Ջիմ Բենքսն իր հերթին հայտարարել է մաքսանենգության, ձևական գնորդների և հեռավար հասանելիության միջոցով չիպեր ստանալը հնարավոր դարձնող սողանցքները փակելու անհրաժեշտության մասին։

Միաժամանակ Թրամփը երբեք չի թույլատրել Չինաստանին մատակարարել Nvidia-ի ամենահզոր՝ Blackwell չիպերը, նշում է The Washington Post-ը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Ջենսեն ՀուանգՄարկո Ռուբիո

Կազմակերպություն

Nvidia

Թեմա

ՔաղաքականությունTech

Աղբյուրը՝ NEWS.am