Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին

Գերմանիա15:51 | նոյեմբերի 15, 2026Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին<!—>

]—>

Գերմանիայի Բայրոյթ քաղաքում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու վաճառքի խանութ և հափշտակել մի քանի արժեքավոր իր, հայտնում է dpa-ն։

Երկու կասկածյալ ձերբակալվել է, երրորդի որոնումները շարունակվում են, կիրակի հայտնել է ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով, տեղական ժամանակով ժամը 03։40-ի սահմաններում երեք չարագործներ ավտոմեքենայով մխրճվել են խանութ, վերցրել մի քանի իր և փախուստի դիմել մեկ այլ մեքենայով։

Ոստիկանական պարեկը կասկածյալների ավտոմեքենան նկատել է A9 ավտոմայրուղում, որով նրանք շարժվում էին դեպի հարավ, և սկսել հետապնդումը։ Շուտով փախուստի դիմած անձինք դուրս են եկել մայրուղուց, մեքենան թողել անտառապատ տարածքում և փորձել են ոտքով փախչել։

Երրորդ կասկածյալի որոնումների համար ոստիկանությունը ներգրավել է պարեկային ավտոմեքենաներ, ծառայողական շներ, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Գերմանիա

Օբյեկտ

Ոսկի

Թեմա

ՊատահարներԿողոպուտ

Աղբյուրը՝ NEWS.am