Wizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել Բուդապեշտում

Wizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել Բուդապեշտում

Ավիացիա21:39 | նոյեմբերի 2, 2026Wizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել Բուդապեշտում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Wizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել Բուդապեշտում<!—>

]—>

Լոնդոնից Սոֆիա թռչող Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով փոխել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Բուդապեշտում, Euronews-ին հայտնել են ավիաընկերությունից։

«Wizz Air-ը հաստատում է, որ Լոնդոն–Սոֆիա այսօրվա չվերթի ինքնաթիռն ուղղորդվել է Բուդապեշտ՝ վայրէջքի, թռիչքի ընթացքում ստացված պայթյունի սպառնալիքից հետո»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ինքնաթիռը փոխել է երթուղին և, անվտանգության գործող կանոնակարգերին ու ընթացակարգերին համապատասխան, բարեհաջող վայրէջք կատարել Բուդապեշտի Ֆերենց Լիստի անվան միջազգային օդանավակայանում, ապա տեղափոխվել առանձնացված կայանատեղի, որտեղ համապատասխան ծառայություններն իրականացրել են ինքնաթիռի և ուղևորների անվտանգության անհրաժեշտ ստուգումները»,- նշել են ընկերությունում։

Ավիաընկերությունը հավելել է, որ համագործակցում է իշխանությունների հետ, և որ իր համար «ուղևորների և անձնակազմի անվտանգությունը մնում է գլխավոր առաջնահերթությունը»։

Ինչպես հայտնել է Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուսին-Սենդին, տագնապի ազդանշանով օդ է բարձրացվել հունգարական Gripen ռազմական կործանիչը, որն ուղեկցել է ինքնաթիռին մինչև Բուդապեշտ։

Նա հավելել է, որ կործանիչը վերադարձել է Հունգարիայի կենտրոնական մասում գտնվող Կեչկեմետի ռազմաբազա, իսկ ոստիկանությունն իրավիճակն իր վերահսկողության տակ է վերցրել։

Թռիչքներին հետևող Flightradar24 կայքի տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռը թռչում էր Բոսնիա և Հերցեգովինայի վրայով, երբ փոխել է ուղղությունը դեպի Հունգարիա։

Հասանելի է

русский

Թեմա

ԱվիացիաՊատահարներ

Տեղադրություն

ԲուդապեշտԼոնդոն

Կազմակերպություն

Wizz Air

Աղբյուրը՝ NEWS.am