Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին

Հայաստան14:37 | նոյեմբերի 16, 2026Վրաստանը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է Հայաստանին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, կրելու համար:
Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Մ.-ի տեղափոխումը Երևան:
Տեղադրություն
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
