Վրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն Օկուջավային

Ձերբակալություն17:55 | նոյեմբերի 28, 2026Վրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն Օկուջավային
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Վրաստանի իրավապահները թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման կամ պահման կասկածանքով ձերբակալել են Զուգդիդիում գտնվող Դադիանի պալատի պատմաճարտարապետական թանգարանի նախկին տնօրեն Անզոր Օկուջավային։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
ՆԳՆ-ի տվյալներով՝ քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով։ Այն պատասխանատվություն է նախատեսում թմրամիջոցների, դրանց համարժեքների, պրեկուրսորների կամ նոր հոգեներգործուն նյութերի ապօրինի ձեռքբերման և պահման համար։
Առայժմ հայտնի չէ, թե հոդվածի որ մասով են մեղադրանք առաջադրել Օկուջավային, ինչ նյութ են հայտնաբերել և ինչ քանակությամբ։ Չի հաղորդվում նաև, թե Զուգդիդի շրջանային դատարանն ինչ խափանման միջոց է ընտրել։
Օկուջավան թանգարանը գլխավորել է 2021 թվականի հուլիսի 5-ից։ Նրան նշանակել էր Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով այն ժամանակվա նախարար Թեա Ցուլուկիանին։
Մոտ մեկ ամիս առաջ Օկուջավան թողել է տնօրենի պաշտոնը։ Իր պնդմամբ՝ նա հեռացել է սեփական ցանկությամբ։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՁերբակալությունԹմրամիջոցների ապօրինի շրջանառություն
Տեղադրություն
