Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Արտաքսում11:31 | նոյեմբերի 3, 2026Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների<!—>

]—>

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները վերջին օրերին արտաքսել են 101 օտարերկրացու, որոնց թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՆԳՆ տվյալներով՝ Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Ալժիրի, Բելառուսի, Եգիպտոսի, Հորդանանի, Հնդկաստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Կոտ դ’Իվուարի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ֆիլիպինների և այլ երկրների քաղաքացիներ։

Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել հանրապետություն։

Վրաստանում վերջին շրջանում ակտիվ պայքար է մղվում անօրինական միգրանտների դեմ։ Երկրի խորհրդարանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը՝ պարզեցնելով արտաքսման, ինչպես նաև միգրանտների խուզարկության ընթացակարգերը։ Հանրապետության ՆԳՆ-ն ամեն ամիս հայտնում է տասնյակ օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին։ ՆԳՆ տվյալներով՝ տարեսկզբից Վրաստանից արտաքսվել է ավելի քան 3,6 հազար անօրինական միգրանտ։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԱրտաքսումՆերգաղթ

Տեղադրություն

Վրաստան

Կազմակերպություն

Վրաստանի ՆԳ նախարարություն

Աղբյուրը՝ NEWS.am