Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումն աճել է

2026 թվականի հունվար-հուլիսին Վրաստանից նավթի և նավթամթերքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1052%-ով՝ խոշորագույն արտահանվող ապրանքների ցանկում զբաղեցնելով երկրորդ տեղը՝ մարդատար ավտոմեքենաներից հետո։
2025 թվականի առաջին յոթ ամիսներին խոշորագույն արտահանվող ապրանքների տասնյակում նավթի և նավթամթերքի մասնաբաժինը կազմում էր 1.3%, իսկ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածում հասել է 12.2%-ի։
Օգոստոսի 19-ին Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների Վրաստանի արտաքին առևտրի նախնական վիճակագրությունը, որում նշված է, որ տարվա առաջին յոթ ամիսներին Վրաստանից ապրանքների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.6%-ով։
Նավթն ու նավթամթերքը խոշորագույն արտահանվող ապրանքների տասնյակում 2022 և 2024 թվականներին զբաղեցրել էին 8-րդ և 9-րդ տեղերը, իսկ 2025 թվականին տեղափոխվել էին 3-րդ հորիզոնական։
Արտահանվող ապրանքների ցանկից երևում է, որ 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ 2026 թվականի առաջին յոթ ամիսներին ամենակտրուկն աճել է հենց նավթի և նավթամթերքի արտահանումը։ Արտահանման աճի տեմպերով, նավթից ու նավթամթերքից բացի, առաջին հնգյակում են․
Պղնձի հանքաքար և խտանյութեր (310% աճ)
Թանկարժեք մետաղների հանքաքար և խտանյութեր (75% աճ)
Ֆերոհամահալվածքներ (74.3% աճ)
Ազոտական պարարտանյութեր (22.5% աճ)։
Աղբյուր՝ 24News.am
