Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը 6 տարվա ընթացքում նվազագույն մակարդակին է հասել։ BMG-ն, վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության  տվյալները, գրել է, որ 7 ամսում արտահանման շուկաներ է դուրս բերվել 11 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա համեմատ կիսով չափ նվազել է և միաժամանակ ամենացածր ցուցանիշն է 2020 թվականից ի վեր։

Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տվյալներով՝ այս տարվա 7 ամսում արտահանվել է 235.76 միլիոն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որից 66.7 միլիոնը բաժին է ընկնում Ադրբեջանին, իսկ 169 միլիոն կվտ/ժ-ի արտահանումն իրականացվել է Թուրքիա։

Էլեկտրաէներգիայի արտահանումն ըստ տարիների (առաջին 7 ամիսները)․

• 2021 թ․ 7 ամիս — 14.8 մլն դոլար

• 2022 թ․ 7 ամիս — 64.7 մլն դոլար

• 2023 թ․ 7 ամիս — 77.3 մլն դոլար

• 2024 թ․ 7 ամիս — 45.8 մլն դոլար

• 2025 թ․ 7 ամիս — 22.5 մլն դոլար

• 2026 թ․ 7 ամիս — 11 մլն դոլար։

Աղբյուր՝ 24News.am