Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, «Դարիալի» սահմանային անցակետը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Ավելի վաղ Դևդորակի կիրճում տեղադրված տարերային աղետների վաղ նախազգուշացման համակարգից ազդանշան էր ստացվել։ Անվտանգության արձանագրության համաձայն՝ անցակետից տարհանվել էին պարեկային և սահմանային ոստիկանության, մաքսային ծառայության ու մասնավոր ընկերությունների աշխատակիցները։

Որպես կանխարգելիչ միջոց՝ Գվելեթի գյուղի մոտ ժամանակավորապես արգելվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով, իսկ անցակետում դադարեցվել էին սահմանային և մաքսային վերահսկողության ընթացակարգերը։ Ստուգումներից հետո սահմանափակումները վերացվել են։

Աղբյուր՝ Hayastan.news