Վնասազերծել են բնակարանային գողերին, հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ

Վնասազերծել են բնակարանային գողերին, հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հատուկ օպերացիա են իրականացրել, որի արդյունքում տաք հետքերով վնասազերծել են Երևանում բնակարանային գողություն կատարողներին։

Տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Ա.-ն, 35-ամյա Արտակ Ա.-ն, 42-ամյա Արթուր Ա.-ն և Երևանի բնակիչ 36-ամյա Հրաչյա Մ.-ն նախօրոք պլանավորելով Երևանում իրականացրել են բնակարանային գողություն։

Երևանի քրեական ոստիկանությունում Արմեն Ա.-ի մոտ հայտնաբերվել  է Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակչի բնակարանից հափշտակված ընդհանուր 2.14 գրամ քաշով տոպրակ, որի մեջ հայտնաբերվում են ադամանդի նմանվող քարեր, իսկ արդեն «Hyundai Elantra»-ի սրահում՝ տեսանելի հատվածում, հայտնաբերվում է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ լինում են նշված բնակարանից գողացված թանկարժեք իրեր։

Աղբյուր՝ 24News.am