Վիզային ռեժիմի ազատականացում՝ խտրականության դեմ պայքարի դիմաց. քննարկումներ ԱԺ-ում

Հայաստան12:30 | նոյեմբերի 25, 2026Վիզային ռեժիմի ազատականացում՝ խտրականության դեմ պայքարի դիմաց. քննարկումներ ԱԺ-ում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Խտրականության արգելքը տարածվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա և ընդգրկում պաշտպանության ենթակա բոլոր հատկանիշները, որոնք մենք նախկինում քննարկել ենք հասարակական կազմակերպությունների հետ։ Այս մասին նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը։
Թվարկելով այդ հատկանիշները՝ փոխնախարարը հատկապես առանձնացրեց էթնիկ, ռասայական, լեզվական և կրոնական պատկանելությունը։
Կարապետյանը նաև հայտնեց, որ հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում օրինագծում ներառվել են հատկանիշների լրացուցիչ խմբեր։
«Մարդու իրավունքների պաշտպանին կտրամադրվի հավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մարմնի մանդատ։ Այսինքն՝ փաստացի հավասարության ապահովման մարմնի կարգավիճակ», — նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ օմբուդսմենը կկարողանա քննել նաև կազմակերպությունների ներկայացրած բողոքները, իրականացնել մշտադիտարկում և ներկայացնել օրենսդրության ու իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման առաջարկություններ։
Պաշտոնյան հայտնեց, որ օմբուդսմենին կվերապահվի նաև կողմերի մասնակցությամբ հաշտեցման ընթացակարգեր իրականացնելու գործառույթ։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանը դատարան դիմելու իրավունք կստանա, եթե խտրականությունը վերացնելու պահանջը չկատարվի։
Փոխնախարարը հավելեց.
«Հայաստանի Հանրապետության համար խտրականության կանխարգելման մասին օրենքի ընդունումը նախատեսված է նաև որպես վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության փուլի նախապայմաններից մեկը»։
Հասանելի է
Տեղադրություն
Թեմա
Մարդու իրավունքներԻրավունքՎիզային Ռեժիմ
Կազմակերպություն
