Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ

Վերոնիկա Զոնաբենդն ու Սիրանուշ Սահակյանը հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդն ու իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը երկուշաբթի հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ: Այս մասին 24News-ին հայտնեց Սիրանուշ Սահակյանի օգնականը:

Հիշեցնենք՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել էր, որ պատրաստ է գնալ Բաքու` դիմելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Նա նաև նամակներ էր հղել Նիկոլ Փաշինյանին:

Աղբյուր՝ 24News.am