Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը

Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը

Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը, հայտնում է ՀԷՑ-ը.

«Ինչպես ժամեր առաջ տեղեկացրել էինք, էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում կիրառվել էին դիսպետչերական սահմանափակումներ, ինչի հետևանքով դադարեցվել էր էլեկտրամատակարարումը։

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների և համակարգի օպերատորի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է»:

Աղբյուր՝ Hayastan.news