Վերահաստատվել է ՀՀ–ի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին

Վերահաստատվել է ՀՀ–ի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին

Հայաստան08:29 | նոյեմբերի 5, 2026Վերահաստատվել է ՀՀ–ի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վերահաստատվել է ՀՀ–ի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին<!—>

]—>

ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ի անդամ պետությունների և մշտական համակարգողների միջև ինտերակտիվ երկխոսությանը։ Այս մասին NEWS.am—ին հայտնում է ներկայացուցչությունը։

Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ՄԱԿ-ի մշտական համակարգողների անկախ, արդյունավետ և պատշաճ ֆինանսավորմամբ ապահովված համակարգին՝ ընդգծելով դրա առանցքային դերը ազգային զարգացման առաջնահերթություններին համահունչ ՄԱԿ-ի համակարգված աջակցության ապահովման գործում։

Անդրադառնալով Հայաստանի և ՄԱԿ-ի երկրի թիմի միջև սերտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ գործընկերությամբ մշակված և վերջերս ստորագրված՝ 2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին՝ դեսպանն ընդգծել է ազգային առաջնահերթությունների, ՄԱԿ-ի համակարգի գործողությունների համակարգման, ինչպես նաև զարգացման ոլորտում շոշափելի արդյունքների արձանագրման կարևորությունը։

Մշտական ներկայացուցիչը ողջունել է նաև «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերը՝ միաժամանակ շեշտելով կանխատեսելի և կայուն ֆինանսավորման, ինչպես նաև Դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքներին ու կառուցվածքային խոցելիություններին համապատասխան աջակցության տրամադրման անհրաժեշտությունը։

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Պարույր Հովհաննիսյան

Պատմություն

ՄԱԿ

Աղբյուրը՝ NEWS.am