Վենսը մտադիր է ԱՄՆ գաղտնի տվյալների օգնությամբ պարզություն մտցնել ՉԹՕ-ների հարցում

Վենսը մտադիր է ԱՄՆ գաղտնի տվյալների օգնությամբ պարզություն մտցնել ՉԹՕ-ների հարցում

Այլմոլորակայիններ16:44 | հոկտեմբերի 30, 2026Վենսը մտադիր է ԱՄՆ գաղտնի տվյալների օգնությամբ պարզություն մտցնել ՉԹՕ-ների հարցում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Վենսը մտադիր է ԱՄՆ գաղտնի տվյալների օգնությամբ պարզություն մտցնել ՉԹՕ-ների հարցում<!—>

]—>

Սպիտակ տանը մտադիր են ուսումնասիրել ՉԹՕ-ներն ու գերբնական երևույթները՝ օգտվելով գաղտնի տվյալների հասանելիությունից։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ես բարեպաշտ քրիստոնյա եմ։ Ես հավատում եմ, որ կան բաներ, որոնք մենք չենք կարող բացատրել միայն ֆիզիկայի օրենքներով», — ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ ինքը հնարավոր է համարում բարի և չար ոգիների գոյությունը. առաջիններին, ինչպես ինքն է արտահայտվել, կարելի է հրեշտակներ անվանել։ Քաղաքական գործիչը խոստովանել է, որ չգիտի ՉԹՕ-ների ծրագրի բոլոր մանրամասները և սկսել է ուսումնասիրել այն։ Դրա համար Վենսը հույս ունի օգտվել «հույժ գաղտնի» նշագրումով նյութերին հասանելիության իր թույլտվությունից։ Արդյունքը, նրա խոսքով, կարող է լինել ինչպես լավ, այնպես էլ սարսափելի։

Հասանելի է

русский

Թեմա

ԱյլմոլորակայիններԳաղտնի ՓաստաթղթերՊարանորմալ

Անձ

Ջեյ Դի Վենս

Աղբյուրը՝ NEWS.am